News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդի իշխանությունները մասշտաբային համաներում են հայտարարել՝ երկրի արքայադուստր Մահա Չաքրի Սիրինդհորնի ծննդյան օրվա առթիվ, որն ապրիլի 2-ին կդառնա 60 տարեկան: Այս մասին հաղորդել է «Թայ PBS» հեռուստաալիքը:

Սպասվում է, որ համաներումը կանդրադառնա 35 հազար բանտարկյալների: Մահվան դատապարտվածների պատիժը կփոխարինվի 50 տարվա ազատազրկմամբ՝ հետագայում այդ ժամկետը կրճատելու իրավունքով:

Ազատ կարող են արձակվել ծանր հիվանդություններով տառապող բանտարկյալները, եթե ազատազրկման մեջ են անցկացրել պատժաչափի կեսից ավելին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համաներումը կվերաբերի նաեւ 60 տարեկանից բարձր տարիք ունեցող կանանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ