News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Արաբական կոալիցիայի» ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Եմենի հյուսիսային եւ հարավային նահանգները: Գիշերը եւ առավոտյան ժամերին ռմբակոծության է ենթարկվել Սանայի արվարձան Դուլեյմիում գտնվող օդուժի ռազմակայանը: Թաիզում ոչնչացվել են ՀՕՊ-ի ռադարներն ու մարտկոցները:

Այսօր՝ մարտի 31-ին, Եմենը շրջափակվել է ծովի կողմից:

Կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ գեներալ Ահմեդ Ասիրին հայտարարել է, որ հիմնական ուշադրությունը Եմենի հարավում Ադենի իրավիճակի վրա է, որտեղ ապստամբ հուսիները եւ նրանց կողմն անցած զորքերը փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել Ադենը:

«Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ չնայած օդային հարվածներին ու հարձակումներին, ապստամբներին ու զորքերի մի մասին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել հարավային մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը: Իսկ բուն քաղաքում շարունակվում են փողոցային մարտերը հուսիների կողմնակիցների եւ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիին աջակցող զինված խմբավորումների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ