News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՌԴ Պրիմորսկի երկրամասի  Արսենեւ քաղաքում ավտոսիրողները ճանապարհային փոսը լցրել են փողերով, որպեսզի տեղական իշխանությունների ուշադրությունը հրավիրեն ճանապարհների վիճակի վրա։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Ճանապարհային հարկ առանց միջնորդների» ֆլեշմոբի ընթացքում մասնակիցները փոսն են լցրել մի քանի դույլ մետաղադրամ եւ հազար ռուբլի արժողությամբ թղթադրամներ։ Իսկ այնուհետեւ փոսը պատել են ցեմենտով։ Նման կերպ ակտիվիստները փորձել են ցուցադրել, որ ճանապարհային փոսերը փողով լցնելն ավելի արդյունավետ է, քան ճանապարհային հարկեր մուծելը։

Բողոքի ակցիան տեսագրվել է եւ տեղադրվել YouTube-ում։

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ ճանապարհների վերանորոգման առաջին փուլը կսկսվի միայն ձյան հալվելուց  հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ