News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չարբախում հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Վարդան Կարապետյանին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հիվանդի վիճակը ծանր է, նրան վիրահատել են, առկա էր լյարդի պատռվածք, ողնաշարի վնասվածք, միացված է արհեստական շնչառության ապարատին: Վտանգ կա, որ տղամարդը կարող է հաշմանդամ դառնալ:

Նշենք, որ aysor.am-ի տեղեկություններով՝ մարտի 31-ի գիշերը Չարբախում կրակոցներ են հնչել, որի ժամանակ վիրավորվել է Երրորդմասցի Լյովիկի ընկեր ոմն Վարդանը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից փոխանցել են, որ մարտի 31-ին ժ.02.45-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի հրազենային վնասվածք» բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Վարդան Կարապետյանը: Պարզել են, որ Վարդան Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից: Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ