News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացմանը:

ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք նման քննարկումների անցկացումը, որոնք թույլ են տալիս գնահատել ինտեգրացիոն գործընթացների ընթացքը, ինչպես նաեւ նախանշել կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները:

Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված եւ առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման ձեւաչափ: Գործնական առումով, Եվրասիական տնտեսական միությանը միանալով՝ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170 միլիոնանոց շուկայի մաս, ինչը ներդրումների եւ խոշոր երկարաժամկետ նախագծերի իրականացման համար մեր երկիրը դարձնում է առավել գրավիչ:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջեւ ապրանքների փոխադարձ առեւտրում չեն իրականացվում մաքսային ձեւակերպումներ, ինչի արդյունքում կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների համար ֆինանսական ծախսերը եւ ժամկետները: Ապրանքների փոխադարձ առեւտրում վերանում են նաեւ տեխնիկական խոչընդոտները եւ կիրառվում է համապատասխանության գնահատման միասնական համակարգ: Միեւնույն ժամանակ հնարավորություն է ստեղծվում զարգացնելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կազմակերպությունների միջեւ արտադրական կոոպերացիայի համակարգը:

Եվրասիական տնտեսական միության գործունեությունն ավելի է խորացնում անդամ երկրների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող երկկողմ կապերն ու հարաբերությունները, ինչպես նաեւ մեծ հնարավորություններ է ընձեռում առեւտրատնտեսական ոլորտում միջպետական փոխգործակցության համար: Այս ամենն անչափ կարեւոր է ներկայիս աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործընթացներում»:

Հովիկ Աբրահամյանն արդյունավետ աշխատանք է մաղթել կլոր սեղանի մասնակիցներին եւ հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում հնչած առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը: «Հայաստանը պատրաստակամ է համակարգային եւ ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր գերխնդիրն է արդարացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները եւ շոշափելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը», - եզրափակել է կառավարության ղեկավարը:

Հաջորդիվ վարչապետ Աբրահամյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակին նվիրված «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսի բացմանը, ծանոթացել խորհրդային շրջանի հայ եւ ռուս գեղանկարիչների աշխատանքներին: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Ազգային ժողովի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ