News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում մարտի 29-ին, ժամը 21.20-ին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի եւ ձախ բազուկի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 21-ամյա Արտաշես Կ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ հիվանդի հարազատի հայտարարության, Ջրվեժի  Ձորաղբյուրի ամառանոցում տեղի է ունեցել դանակահարություն, որից  հետո նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած վերք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 25-ամյա Սերգեյ Ա.-ն, ով հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է Ձորաղբյուրի զոնտիկների մոտ` ապակու վրա վայր ընկնելու հետեւանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, 29-ամյա Արման Դ.-ն ծալովի դանակով հարվածել է Արտաշես Կ.-ին եւ Սերգեյ Ա.-ին` պատճառելով  վնասվածքները:

Մարտի 30-ին, ժամը 02.00-ին, Արման Դ.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ