News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փոքրիկ քաղաքում, որտեղ ավելի քան 100 տարի առաջ ծնվել է Ռիչարդ Նորսիգյանի հայրը, նույն ազգանունով եւս 84 մարդ է ապրել: Սակայն կարճ ժամանակ անց Նորսիգյաններից մի բուռ մարդ է մնացել, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական կառավարությունը սկսել է աքսորել կամ կոտորել հայերին:

«Ցեղասպանությունից հետո նրանցից ընդամենը 8 հոգի մնաց,- պատմել է Նորսիգյանը եւ հավելել,- բարեբախտաբար, հայրս Միացյալ Նահանգներ է մեկնել դեռեւս 16 տարեկանում: Նրա ընտանիքի մյուս անդամները Հայաստանում սպանվել են»:

Նորսիգյանը Դեթրոյթի այն հայերից է, ով պատրաստվում է ապրիլի 24-ին հիշատակել Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այս մասին գրում է «The Detroit News»-ը:

Դեթրոյթի հայ համայնքի ղեկավարները մի շարք միջոցառումներ են կազմակերպել, այդ թվում՝ հայկական դասական երաժշտության համերգ, քննարկումներ հայ ռեժիսորներ հետ, եկեղեցական պատարագ:

Ամերիկյան համալսարանին առընթեր հայկական հետազոտությունների միակ կենտրոնը ստեղծվել է՝ նպատակ ունենալով փաստագրական վկայություններ ապահովել Հայոց ցեղասպանության մասին: ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների համաձայն, ԱՄՆ-ում ավելի քան 447 հազար մարդ հայկական արմատներ ունի: Նրանցից 17 հազարը բնակվում են Միչիգանում եւ շուրջ 11 հազարը՝ Դեթրոյթում:

«Փաստը, որ 100 տարի անց մենք պետք է բացատրենք եւ ապացուցենք, որ այն, ինչ տեղի է ունեցել մեր նախնիների հետ, կանխամտածված հանցագործություն է եղել, մեծ ցավ է պատճառում բոլոր հայերին»,- նշել է տեղի հայերից Սանջյանը:

Նրա խոսքով, մտահոգիչ է հարցը, արդյո՞ք հայերը կկարողանան պահպանել իրենց ինքնությունը. «Ձուլման պատճառով մեր ինքնատիպ մշակույթը վտանգի տակ է: Հայաստանի սահմաններից դուրս հայերը փոքրիկ խմբերով են ապրում՝ ցրված ամբողջ աշխարհում»:

Ինչպես եւ Նորսիգյանի հայրը, Ռոբերտ Խաչատուրյանի հայրը նույնպես վերապրել է Ցեղասպանությունը, սակայն նրա ընտանիքի մեծ մասը սպանվել է:

«Նա 12 տարեկան է եղել, երբ սկսվել է Ցեղասպանությունը, եւ նա ընտանիքի 55 անդամների է կորցրել»,- պատմել է Խաչատուրյանը:

1915 թվականի ողբերգական իրադարձություններից զերծ չի մնացել նաեւ Հայկ Օշականի ընտանիքը:

«Պապիկս հայ ճանաչված գրողներից էր, եւ նրան նույնպես պետք է ձերբակալեին: Բայց փրկվել է, քանի որ ինչ-որ մեկը, չգիտենք, թե ով, մեկ օր առաջ զգուշացրել է ծրագրվող իրադարձությունների մասին»,- պատմել է համալսարանական դասախոս Հայկ Օշականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ