News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն միասնական թիմ է, որտեղ չկան աստղեր ու շարքային խաղացողներ: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե փետրվարյան իրադարձություններից հետո ինչ դիրք ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:

«Մենք չունենք կենտրոնական հարձակվողներ կամ հենակետային կիսապաշտպաններ կամ նման այլ բան: Մենք միասին քննարկում ենք ու որոշումներ կայացնում: Աբրահամ Մանուկյանի հետ ոչ մի խնդիր չունենք, մենք մնում ենք կուսակցական ու բարեկամական հարաբերությունների մեջ: Ոչ մի անձնական խնդիր չկա: Ավելին ասեմ՝ դրանք չկան նաեւ այն երեք հետ, որոնք լքել են խմբակցությունը, նաեւ նրանց հետ, որոնք լքել են կուսակցությունը»,-վստահեցրել է Մելքումյանը:

Մարտի 27-ին ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցությունում մնացել են 33 պատգամավոր, որոնցից 22-ը կուսակցության անդամներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ