News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրք-իրանական հարաբերություններում ուրեւէ սկզբունքային բարելավում կամ վատթարացում տեղի չի ունենա։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին  հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ տարածաշրջանի երկրների հետ Իրանի հարաբերությունները հիմնականում ավանդական դինամիկա ունեն, ինչպես օրինակ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ «Եթե Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններում որոշակի առաջընթաց տեղի ունենա, այդ դեպքում Թուրքիայի հետ Իրանի հարաբերություններում կարող են լուրջ փոփոխություններ տեղի ունենալ, քանի որ բացառված չէ նաեւ Իրան – ԱՄՆ, եւ Իրան-Արեւմուտք հարաբերությունների վերափոխումը»,- նշեց Մինասյանը։

Մարտի 31-ի վաղ առավոտյան Լոզանում մեկնարկել են Իրանի եւ միջազգային  միջնորդ երկրների «վեցնյակի» միջեւ ընթացող բանակցությունները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության էր ենթարկել Եմենում տիրող իրավիճակի կապակցությամբ Իրանի վարած քաղաքականությունը, իսկ իրանցի պատգամավորներն իրենց հերթին կոչ էին արել Էրդողանին չեղյալ համարել առաջիկա այցը դեպի Թեհրան՝ պահանջելով հետ վերցնել երկրի հասցեին հնչեցրած մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ