News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

IKEA ընկերության մաս կազմող IKEA Foundation բարեգործական հիմնադրամը ներկայացրել է հատուկ փախստականների ճամբարների համար պատրաստված բնակարաններ։ Այս մասին գրում է Mashable-ը։ Շինության  մակերեսը կազմում է մոտ 17.5 քառ. մետր։ Հաղորդվում է, որ նման բնակարան հավաքելու համար պահանջվում է  ընդամենը 4 ժամ։

Better Shelter (լավագույն ապաստան) անունը ստացած նորությունը մետաղական վագոն է, որի ներսում հարմարավետ պայմաններ են ստեղծված 5 մարդու բնակության համար։

Յուրաքանչյուր մոդել ունի արեւային մարտկոց , լուսավորություն եւ վարդակներ։ Պատերը պատված են հատուկ ջերմացնող պլաստիկ շերտով, գրում է Lenta-ն։

Հայտնի է դարձել, որ առաջին պատվերը կատարել է ՄԱԿ փախստականների հարցերով գործակալությունը, որը պատվիրել է 10 նման բնակարան։ Առաջին բնակարանները փախստականներին կտրամադրեն այս ամառ։

Մեկ Better Shelter –ն արժի  1150 դոլար, ինչը 2 անգամ ավելի թանկ է վրաներից, որոնցում այս պահին ապրում է փախստականների մեծ մասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ