News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սուտ մատնություն եւ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Գասպարյանը, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2014 թվականի նոյեմբերի 20-ին Ոստիկանության բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ 4-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոմն «Չարխեցի Սամոն» իր ծանոթ Վ.Սարգսյանի միջոցով իրեն իրացրել է «Սուբոտեքս» տեսակի հոգեմետ դեղահաբ, որը Գ.Գասպարյանն իրացրել է ներարկվելու միջոցով:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ իրականում նման դեպք տեղի չի ունեցել, եւ հաղորդում ներկայացրած անձը կատարել է սուտ մատնություն:

Բացի այդ, Գ.Գասպարյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեղադրանքով դատապարտված լինելով, եւ ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿ հիմնարկում պատիժը կրելու ընթացքում 2011 թվականի հոկտեմբերի 12-ին ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել է մի կնոջ հետ եւ հաղորդագրությունների ու հեռախոսային խոսակցությունների միջոցով շփվել:

 2014 թվականի մայիսի 27-ին Գ.Գասպարյանն ազատվել է պատժի կրումից եւ շարունակել շփումը նրա հետ, հանդիպել: 2014 թվականի հոկտեմբերի 28-ին նոտարական գրասենյակ գնալու եւ իրեն պատկանող բնակարանը նրա անվամբ ձեւակերպելու պատրվակով Գ.Գասպարյանը վերջինիս առաջարկել է հանդիպել:

 Ավտոմեքենայի մեջ ընկերուհու հետ մենակ մնալով՝ Գ.Գասպարյանը նրանից գումար է պահանջել: Մերժում ստանալով՝ Գ.Գասպարյանը կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է՝  օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ հափշտակել է նրա 100.000 դրամ արժողությամբ ոսկյա ականջօղերը:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Ամենաշատ