Թուրքիայում, այսօր՝ մարտի 31-ին էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են արձանագրվել, որի պատճառը էլեկտրահաղորդման գծերում տեխնիկական խնդիրներն են:
Մոտ 25 քաղաքներում, այդ թվում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում եւ Անթալիայում, արջատվել է էլեկտրաէներգիան, հաղորդում է Daily Sabah-ը:
Ստամբուլում խախտվել է մետրոյի եւ երկաթուղու աշխատանքը: Բոլոր ուղեւորներին տարհանել են:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իշխանությունները քննարկում են բոլոր վարկածները, այդ թվում ահաբեկչության: