News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղազախստանցիները զանգվածաբար Բաթումում անշարժ գույք են գնում։ Միայն մեկ վրացական շինարարական ընկերությունից նրանք Սեւ ծովի ափին 12 մլն դոլարի բնակարաններ են գնել։

Հիմնականում գնորդները Աստանայի, Ալմաթիի եւ Աքաթիի բնակիչներ են։ Ընդ որում 200 սեփականատերերից  յուրաքանչյուրը գնել է ոչ թե մեկ, այլ մի քանի բնակարան, հավանաբար դրանք վարձով տալու նպատակով, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Նշենք, որ 2014թ. ընթացքում Բաթում է այցելել 1.5 մլն զբոսաշրջիկ։ Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ օրենքը օտարերկրացիներին թույլ է տալիս միայն անձնագրի առկայության դեպքում մեկ օրով բնակարան վարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ