News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հետազոտողները հայտարարել են, որ 2030թ. Չինաստանը պետք է էականորեն նվազեցնի գյուղատնտեսական դաշտերի ոռոգման համար օգտագործվող ջրի ծավալները։

Գիտնականները մոդել են պատրաստել, որը հաշվարկել է Չինաստանի տնտեսական զարգացումը, բնակչության աճն եւ ջրի պաշարները։ Դրա արդյունքում պարզվել է, որ 2030թ. երկրում ստիպված են լինելու կրճատել գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող  ջրի պաշարները։ Չինաստանի հիմնական հացահատիկային բույսի՝ բրնձի աճեցման համար մեծ քանակությամբ ջրային պաշարներ են անհրաժեշտ, ինչը կարող է նշանակել, որ երկիրը ստիպված է լինելու կրճատել բրնձի դաշտերը, գրում է Gazeta-ն։

Այս պահին Չինաստանի կառավարությունը պլանավորում է նվազեցնել ջրի սպառումը 5 տոկոսով։ Սակայն գիտնականների տվյալներով՝ երկրի որոշ շրջաններում ստորգետնյա աղբյուրների ցամաքումը 14 տոկոսով կկրճատի ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծախսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ