News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ռուսական «Ռադիո Սպորտի» գլխավոր խմբագիր, «ՆՏՎ Պլյուս» ալիքի մեկնաբան Նոբել Առուստամյանը լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղի կազմակերպիչներից էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Առուստամյանը պատմեց աշխարհի եւ ԽՍՀՄ-ի հավաքականների միջեւ մարտի 28-ին Երեւանում կայացած խաղից ստացած տպավորությունների մասին:

«Երբ նոյեմբերին գործարար Արթուր Սողոմոնյանն ինձ պատմեց իր ծագրերի մասին և առաջարկեց օգնել կազմակերպչական հարցերում, ինչպես նաև մեկնաբանել խաղը, ինձ մոտ մտավախություն կար, որ ստադիոնը չի լցվի և այդքան մեծ իրարանցում չի առաջանա: Ինձ համար ամենամեծ ուրախությունը լեփ-լեցուն մարզադաշտն էր, բացի այդ, բազմաթիվ երկրպագուները, ովքեր հավաքվել էին հյուրանոցի մոտ ու օդանավակայանում: Ինքս պատասխանատու էի Գատուզոյի և Մատերացիի համար: Նրանք հիացած էին, թե ինչպես են իրենց դիմավորել և սիրում այստեղ: Աշխարհահռչակ ֆուտբոլային աստղերին եւ Ռուսաստանի ֆուտբոլի կարևորագույն մարդկանց Երևանում հավաքելը ֆանտաստիկ բան էր:

Խաղից հետո Գատուզոն ասաց, որ նրա կյանքում երբեք մեկ օրում այսքան չեն լուսանկարվել իր հետ: Նա հասկանում էր, թե որքան կարևոր է մարդկանց համար: Ես նրանց պատմեցի, որ Երևանը Հռոմից էլ հին քաղաք է: Նպատակ ունեինք հրավիրել նաեւ Ռոբերտո Բաջոյին ու Լուիշ Ֆիգուին, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Ինչ վերաբերում է ԽՍՀՄ հավաքականին, ապա այն կազմված էր իդեալական: Հայաստան գալը միշտ մեծ ուրախություն է ինձ համար: Ես այստեղ ինձ զգում եմ այնպես, ինչպես տանը»,- ասաց Առուստամյանը:

Սիրու՞մ եք ֆուտբոլ , այդ դեպքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League քարտը հենց Ձեզ համար է. Ֆուտբոլային թեմայով ձևավորված MasterCard UEFA Champions League  քարտի առկայությունը Ձեր դրամապանակում պարզապես անհրաժեշտություն է, քանի որ այն նախատեսված է իսկական ֆուտբոլասերների համար` հնարավորություն ընձեռելով ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները, այլ նաև ստանալ պարգևատրուներ UEFA Chempiones League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA ի պաշտոնական էջից:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Երևանում տեղի ունեցավ ԽՍՀՄ - Աշխարհի հավաքականների ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց 3:3 հաշվով:

Չիլիացի ֆուտբոլային աստղ Իվան Լուիս Սամորանոն դուբլ է ձեւակերպել: Աշխարհի հավաքականում երկրորդ գոլի հեղինակ է դարձել Ժան Պիեռ Պապենը:

ԽՍՀՄ հավաքականում աչքի են ընկել Վալերի Գազաեւը, օրվա «մեղավոր» Խորեն Հովհաննիսյանը եւ Իգոր Բելանովը:

Վերա Մարտիրոսյան Vera&Football

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ