News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Կլիմայի արեւելյան հարթակ II» տարածաշրջանային ծրագրի մեկնարկային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարկերը եւ ծրագրի առաջին փուլում ներգրավված հասարակական կազմակերպությունները:

ՀԿԽԸ Աղետների կառավարման եւ բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը, ողջունելով  ներկաներին ասաց. «Մեզ համար շատ կարեւոր է արձանագրել, որ ծրագրի առաջին փուլը կայացել է եւ մենք հասել ենք նշված արդյունքին, այսինքն Կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ցանցը ստեղծվել է: Ծրագրի այս փուլում մենք աջակցելու ենք, որ այն զարգանա: Շատ ենք կարեւորում անհատական պատասխանատվությունը,  օգնելու ենք, որ ՀԿ-ներն այս ոլորտում ենթածրագրեր իրականացնեն»:

Ծրագրի մեկնարկը ողջունել է նաեւ պարոն Ջոն Բարկերը նշելով. «Մենք կարեւորում ենք տարածաշրջանային այս ծրագիրը, քանի որ կարեւորում ենք քաղաքացիական հասարակության կայացումն ու ՀԿ-ների նախաձեռնությունը: Կառավարությունները կարող են օրենքներ ընդունել, բայց միեւնույն է մարդիկ են փոփոխություններ իրականացնում: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ձեր կողքին է` օգնելու հաղթահարել դժվարություններն ու ձեր ձայնը լսելի դարձնելու:

Ուրախ եմ, որ ծրագրի երկրորդ փուլն է սկսվում, մեծ հետքրքրությամբ հետեւելու են ձեր գործունեությանը: Կցանկանայի նաեւ շնորհակալությունը հայտնել Կարմիր խաչին` Հայկական Կարմիր խաչի ընկերությանը`արդյունավետ իրականացված աշխատանքի համար եւ Ավստրիական Կարմիր խաչին` աջակցության համար: 

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացան նաեւ «Կլիմայի արեւելյան հարթակ II» ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում են ենթադրամաշնորհներ  հարթակի անդամ ՀԿ-ների համար՝  կլիմայի փոփոխության հարմարվողականության  ոլորտում ծրագրեր իրականացնելու համար համաձայն ԿՓՀ պլաններում ներառած առաջարկությունների, մշակել 3 տեղական նպատակային ուսումնասիրություններ (Case studies), նախապատրաստել նյութեր ազգային քաղաքականության երկխոսության, հանրային իրազեկման բարձրացման եւ ուսուցման համար, վերլուծել առկա ազգային քաղաքականությունները` կլիմայի փոփոխության եւ հարթակի կողմից ընտրված համապատասխան ոլորտներում եւ սահմանել  որոշումներ կայացնելու գործընթացի վրա ազդեցության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ մի շարք այլ գործողություններ:

«Կլիմայի արեւելյան հարթակ II» ծրագրի նպատակն է ընդլայնել Կլիմայի փոփոպությանը հարմարվողականության ոլորտում գործող առկա 6 ցանցերի եւ դրանց անդամ կազմակերպությունների կարողությունները՝ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ազգային եւ տեղական մակարդակում` քաղաքականության ձեւավորման գործընթացին, հանրային իրազեկման բարձրացմանն ու Կլիմայի փոփոխության ու բնապահպանության կառավարման ոլորտում կրթությանը նպաստելու նպատակով:

Այն իրականացվում է Արեւելյան գործընկերության վեց երկրներում, տեւելու է՝  2015թ. հունվարից մինչեւ 2017թ. հուլիսը: Հայաստանում այն իրականացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:  Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, լրացուցիչ ֆինանսավորումը տրամադրվել է Ավստրիական զարգացման գործակալության եւ Ավստրիական Կարմիր խաչի ընկերության կողմից:

Տպել
Ամենաշատ