News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան General Motors ավտոընկերության մեքենաների մեկնարկման կոճակի խոտանի հետեւանքով առնվազն 77 մարդ է զոհվել։ Այս մասին են վկայում ընկերության՝ Տուժածներին փոխհատուցում վճարելու հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակած տվյալները։ Եվս 140 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Հիմնադրամի ղեկավար Քեննեթ Ֆայնբերգի խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսից ստացվել է մահվան դիմաց փոխհատուցման 475 դիմում։ Եվս 4.3 հազար դիմում են ներկայացրել վնասվածքներ ստացած մարդիկ։ Այս պահին ներկայացված հայցերից համոզիչ է ճանաչվել 218-ը։

Ներկայումս քննարկվում է ավելի քան 89 մարդու մահվան եւ 1.17 հազար  մարդու վնասվածքների դիմաց փոխհատուցում վճարելու հարցը։ Համաձայն AFP-ի տեղեկությունների՝ յուրաքանչյուր մահացած մարդու դիմաց ընկերությունը 1 մլրդ դոլար փոխհատուցում կվճարի։

GM-ը տեղյակ էր Chevrolet Cobalts-ի եւ այլ մեքենաների խոտանի մասին, սակայն մինչեւ 2014թ. փետրվարը  հետ չէր կանչել այդ մեքենաները։ Խոտանը հանգեցնում էր շարժիչի ավտոմատ անջատմանը, ինչի արդյունքում մեքենան հանկարծակի կանգ էր առնում։ Բացի այդ, անջատվում էին նաեւ ղեկի ուժեղացուցիչներն ու անվտանգության բարձիկները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ