News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անհրաժեշտ է համարում խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի,  ԵՄ-ի եւ եվրատլանտյան տարածքի անդամ համարվող ցանկացած պետության հետ։ Այդ մասին այսօր՝ մարտի 31-ին, երկրի խորհրդարանում ամենամյա զեկույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահը։

Նրա խոսքով՝ 2014թ. «հիբրիդային» պատերազմները, ահաբեկչությունը, պետական սահմանների բռնի փոփոխությունները հստակ ցույց տվեցին, ինչպիսի զանգվածային սպառնալիքների առաջ է կանգնել համաշխարհային կարգուկանոնը, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը։

«Մենք պարտավոր ենք ճիշտ գնահատել իրավիճակը եւ մեր ռազմավարությունը կառուցել համապատասխան ձեւով։ Վրաստանի անվտանգությունն անմիջականորեն կապված է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հետ։ Այս տարի մենք պետք է ավելի խորացնենք հարաբերությունները ինչպես ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, այնպես էլ եվրատլանտյան տարածքի յուրաքանչյուր պետության հետ։

Վրաստանի կայունության եւ զարգացման գործում շահագրգռված պետությունների քանակը մեծացնելը մեր անվտանգության միջազգային լուրջ երաշխիքներից մեկն է։ Այդ պատճառով Վրաստանի խնդիրը մշտապես պետք է լինի միջազգային քաղաքականության օրակարգում։ Անթույլատրելի է, որ նեղ կուսակցական շահերը թուլացնեն եվրատլանտյան հարթակը»,- հայտարարել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ