News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի հետ։

Պարո՛ն Շիֆ, Դուք Ներկայացուցիչների պալատի մյուս անդամների հետ միասին ներկայացրել եք Հայոց ցեղասպանության արդարության եւ ճշմարտության բանաձեւը։ Ակնկալում եք, որ այդ բանաձեւը կընդունվի հենց ա՞յս տարի, երբ ողջ աշխարհի հայերը պատրաստվում են նշել Ցեղասպանության 100-ամյակը։

Իմ ընկերներն ու ես ենթադրում ենք, որ անհրաժեշտ է ընդունել արդարության եւ ճշմարտության մասին բանաձեւը։ Անցյալ տարիներին մենք որոշակի հաջողություններ են գրանցել. բանաձեւն անցել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների պալատներով, սակայն Կոնգրեսի ղեկավարությունը չէր ցանկանում փաստաթուղթը դնել քվեարկության։ Հուսամ, այս տարի ամեն բան այլ կերպ կլինի։ Ես մեր համախոհների հետ կաշխատեմ, որպեսզի բացատրեմ, որ ի հեճուկս ժխտողականության, մենք Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը պատմելու եւ 1.5 մլն զոհերին հիշելու բարոյական պարտավորություն ունենք։ Ես վստահ եմ, որ մեր հետեւողական ջանքերի եւ ամերիկահայերի ու ամերիկացիների քարոզչության շնորհիվ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ընդունման հարցը ոչ թե եթե-ի, այլ ժամանակի հարց է։

ԱՄՆ Կառավարությունը դեռեւս չի հայտնել, թե պաշտոնական անձանցից ով է ժամանելու Երեւան՝  ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու համար։ Ի՞նչ եք կարծում Դուք, մենք կարո՞ղ ենք սպասել Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցիչներին։

Ես հուսով եմ, որ Սպիտակ տունը բարձր մակարդակի պատվիրակություն կուղարկի Երեւան, եւ ես համոզել եմ նրանց, թե որքան կարեւոր է, որ ԱՄՆ-ը լավ  ներկայացված լինի հիշատակի միջոցառումներին։ Բացի այդ, ես ԱՄՆ վարչակազմին կոչ եմ արել կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրենց խոստումը։ Դա անելու համար Ցեղասպանության 100-ամյակից ավելի հարմար առիթ չկա։

Դուք մի քանի տարի շարունակ առաջ եք քաշում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Ի՞նչն է խանգարում ԱՄՆ Կառավարությանը անել դա։ Պատճառը միայն Թուրքիայի հետ հարաբերություննե՞րն են, թե կան այլ գործոններ, որոնք խոչընդոտում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Իմ փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ  մենք քննարկում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, թուրքական լոբբիին նոր հիմնավորում է բերում, թե ինչու հիմա դա ընդունելու ժամանակը չէ։ Ես պարզապես ժխտում եմ այն գաղափարը, որ մենք պետք է խուսափենք Ցեղասպանության մասին ճշմարտությունը ասելուց։ Ես նաեւ ժխտում եմ այն գաղափարը, որ Թուրքիան պետք է վետոյի իրավունք ունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Խուսափելով ցեղասպանություն բառից՝ մենք կորցնում ենք  Դարֆուրում, Ռուանդայում եւ այլ վայրերում ժամանակակից ցեղասպանությունների հարցում մեր բարոյական հեղինակությունը:

Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախաձեռնությունը՝ ապրիլի 24-ին նշել Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակը: Արդյոք սա Երեւանում նախատեսված միջոցառումների վրա ստվեր գցելու փորձ չէ:

Իհարկե, այդ թափանցիկ ջանքերն ուղղված են նրանո, որպեսզի շեղեն ուշադրությունը Երեւանում եւ ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներից: Այդ հնարքը չի աշխատի: Կարեւոր է նաեւ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումն ու ընդունումը, տարաձայնությունների հարթումն ու հաշտեցումը: Իսկ տարածաշրջանում հաշտեցումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ընդունի իր պատմության այդ հատվածը: Թուրքիայի կառավարությունը շարունակում է արգելել քննարկումներն ու դեբատները կապված սեփական պատմության շուրջը, եւ շատ կարեւոր է, որ մնացածը վեր կենան ու բարձրաձայն եւ հստակ հայտարարեն Հայոց ցեղասպանության մասին:

Պատրաստեց Աննա Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ