News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հումորային բովանդակությամբ հարցազրույց է տվել Heat ամսագրին։

Պատասխանելով իր վախերի մասին հարցին՝ քաղաքական գործիչը մասնավորապես խոստովանել է, որ վախենում է առնետներից։ «Մի անգամ ես իմ տան խոհանոցում առնետ տեսա։ Իհարկե ես կուզեի ասել, որ մերկացրեցի ձեռքերս եւ նրա հետ պայքարի մեջ մտա, սակայն ես այդպես չվարվեցի»,- պատմել է վարչապետը՝ նշելով, որ առնետին հաջողվել է փախչել։

Պարզվում է, որ բրիտանացի վարչապետը վախենում է սարդերից եւ չի կարողանում վազելու ժամանակ երաժշտություն լսել։ «Ես տղամարդ եմ եւ չեմ կարող միանգամից 2 բան անել։ Ես չեմ կարող վազելիս երաժշտություն լսել։ Չեմ հասկանում, ինչպես են մարդիկ դա անում»,- նրա հարցազրույցից հատվածներ է մեջբերում The Telegraph-ը։

Քեմերոնը խոստովանել է նաեւ, որ անգիր գիտի Let It Go երգի բոլոր բառերը, փոխանցում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ