News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը եթե 3 օրվա ընթացքում չվճարի դատարանի որոշմամբ 2000 դոլարի բռնագանձումը հօգուտ պետբյուջեի, ապա ԴԱՀԿ-ն կբռնագրավի Աբետիսյանների ընտանիքի գույքը: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը:

«Վոլոդյայի անունով ամեն ինչ կալանքի տակ է՝ տունը, հողամասը, իր անունով վարկը: Հիմա եթե չվճարենք կգան գույքը կբռնագրավեն գումարի փոխարեն»,-ասաց նա:

Մարգարիտա Բաղրամյանը նշեց , որ բացված հաշվեհամարին հավաքվել է 388 հազար դրամ, մնացած գումարը  բարեկամներից է պարտք անելու, որպեսզի վճարի 2000 դոլարը:

 Նշենք, որ դրամահավաքի համար «Ամերիա» բանկում բացվել են հետեւյալ հաշվեհամարները.

1570018571170200

1570018296030200

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը։

Տպել
Ամենաշատ