Խարկովում այս գիշեր երկաթուղային կամուրջ են պայթեցրել։ Դրա հետեւանքով բախվել են բեռնատար գնացքների վագոնները։ Այս մասին գրում է «112 Ուկրաինա»-ն։
Հաղորդվում է, որ կամուրջը պայթեցվել է Օդնորոբովկայի հատվածում։
«Տարվում են օպերատիվ որոնողական աշխատանքներ պայթյունը կազմակերպած անձանց գտնելու եւ ձերբակալելու համար»,- հայտարարել են Խարկովի շրջանի դատախազությունից։
Հաղորդվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։