News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պերուի կոնգրեսը երկրի վարչապետ Անա Խարային անվստահության քվե է հայտնել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են իր քաղաքական հակառակորդներին ապօրինի լրտեսելու մեջ։

Մարտի 19-ին մամուլում հայտնվել էր Պերուի այն օրենսդիրների, լրագրողների եւ գործարարների ցուցակը, որոնց իբր թե լրտեսել են։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ինքը՝ Անա Խարան, հայտարարել է, որ ոչ մի ապօրինի բան չի արել։ Այսուհանդերձ կոնգրեսի անդամների գրեթե 2/3-ը նրան անվստահության քվե է հայտնել։

Այժմ երկրի նախագահ Օլանտա Ումալան պետք է նոր կառավարություն ձեւավորի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ