News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի քաղաքացի, Human Rights Watch միջազգային կազմակերպության աշխատակից Գեորգի Գոգիային չեն թողել մուտք գործել Ադրբեջան։ Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան առաջին քարտուղար Կախա Աբդալաձեին։ 

Դիվանագետի խոսքով՝ այս պահին Գոգիան գտնվում է Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանի չեզոք գոտում եւ մոտ ժամանակներս կլքի Ադրբեջանի տարածքը։

Ինչպես իր Twitter-ի միկրոբլոգում գրել է մարդու իրավունքների հարցով Եվրոպայի խորհրդի նախկին հանձնակատար Թոմաս Համերբերգը, Գեորգի Գոգիան ձերբակալվել է մարտի 31-ին Բաքվի օդանավակայանում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Turan գործակալության հարցմանը պատասխանել է, որ հարցի շուրջ տեղեկություններ չունի։

Գոգիայի՝ Բաքու ժամանելու նպատակների մասին ոչինչ չի հաղորդվում։ Հայտնի չէ նաեւ, թե որտեղից է նա ժամանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ