Վերջերս Gmail հավելվածը Android պլատֆորմի վրա սկսել է ճանաչել նաեւ կողմնակի փոստային ծառայությունները։ Սակայն այլ փոստարկղերից նամակ կարդալու համար պետք է ամեն անգամ միանալ դրանց։ Ծրագրի նոր տարբերակը հեշտացնում է այդ գործընթացը։
Հավելվածի մեջ հայտնվել է «Մուտքայիններ» թղթապանակը, որտեղ երեւում են միանգամից բոլոր նամակները, այսինքն՝ օգտատերը մեկ տեղում կարող է տեսնել տարբեր փոստարկղերից ստացած նամակները, գրում է Vesti-ն։
Նոր տարբերակը նաեւ հնարավորություն է տալիս նամակին ֆայլեր կցել անմիջապես Drive-ից։ Google-ը նաեւ փոփոխել է ծրագրի դիզայնը։ Հավելվածի նոր տարբերակը Google Play-ում կհայտնվի առաջիկա օրերի ընթացքում։