News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մարտի 30-ին Բեյրութի իրավաբանների կենտրոնում ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կլոր սեղան «Հայ դատը եւ միջազգային արդարությունը տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների լույսի ներքո» խորագրով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Իրավաբանների սինդիկատի նախագահ Ժորժ Ժրեյժն իր խուսքում նշեց, որ հայ ժողովուրդը չի մոռանում սեփական պատմությունը, որն արժանի է հարգանքի եւ  պատմական արդարության վերականգնմանը: Նա ընդգծեց լիբանանահայության դերակատարությունը երկրի զարգացման եւ տնտեսական վերելքի գործում: Ժրեյժը նշեց, որ լիբանանցի ժողովուրդը այլ փոքրամասնությունների հետ միասին երիտթուրքերի վարած քաղաքականության զոհը դարձան:

Եզրափակելով իր խոսքը` Ժրեյժը նշեց, որ Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հատուցում տրամադրել հայերին:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Ղասսան Մուխայբերը, խոսելով երիտթուրքերի վարած քաղաքականության մասին, նշեց, որ եթե հայությունը ցեղասպանության ենթարկվեց թուրքական սրով, ապա Լիբանանի ժողովուրդը ցեղասպանի կողմից սովի մատնվեց, որին զոհ դարձան բնակչության 40 տոկոսը: Վերջում նա ասաց. «Մենք բոլորս հայ ենք, բոլորս պահանջում ենք արդարություն եւ ճշմարտություն հայ ժողովուրդի համար»:

Հաջորդ ելույթ ունեցողը դոկտոր Լեյլա Ռահբանին էր, ով անդրադարձավ Թուրքիայի ապագա դերակատարությանը եւ դրա ազդեցությանը հայկական հարցի վրա:

Հանդիպման վերջում ելույթ ունեցավ ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին: Նա նշեց, որ բոլոր արաբական երկիրները պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ արաբական աշխարհը նույնպես 4 դար ապրել է օսմանցիների լծի տակ` կրելով ամեն տեսակի հալածանքներ: Հակոբ Բագրատունին կոչ ուղղեց ներկաներին՝ պահանջել Լիբանանի կառավարությունից, որպեսզի ապրիլի 24-ը հայտարարվի Ցեղասպանության դեմ ազգային զորակցության օր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ