News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Goldman Sachs բանկի փորձագետները կանխատեսում են, որ ոսկու, ադամանդի եւ ցինկի ուսումնասիրված պաշարները կբավարարեն եւս 20 տարի:

Այս մասին գրում է MarketWatch կայքը՝ հավելելով, որ պլատինի, պղնձի եւ նիկելի ուսումնասիրված պաշարներն էլ կբավարարեն 40 տարի:

Բանկի վերլուծաբան Յուջին Քինգը կարծում է, որ թանկարժեք մետաղների պաշարների կրճատումը կհանգեցնի դրանց գների կտրուկ աճի: «Հումքի բարձր գները թանկարժեք մետաղների շուկա նոր խաղացողներ կբերի, որոնք կնետվեն եկամտի հետեւից: Դա կհանգեցնի նոր հանքավայրերի որոնմանը»,- կարծում է վերլուծաբանը:

Ըստ Gazeta-ի, USAGOLD-ի վերլուծաբան Փիթեր Գրանտն էլ նշել է, որ ոսկու արդյունահանման գագաթնակետը վրա կհասնի մոտ ապագայում: «Պաշարների կրճատման հետեւանքով հումքի գների աճը սովորական պատմություն է»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Bank of America Merrill Lynch-ի վերլուծաբանները խորհուրդ են տալիս ներդրում կատարել ոսկու մեջ. նրանք ենթադրում են, որ ամերիկյան արժույթի անկման հետեւանքով ոսկու մեկ ունցիայի գինը կարող է հասնել մինչեւ 1.300 դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ