News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2 տարի առաջ գյուղապետարանի մոտ սպանված՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի գործը մինչ օրս շարունակում է մնալ չբացահայտված, այն մտել է փակուղի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործի շրջանակներում մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի փաստաբանը՝ Նորայր Նորիկյանը:

Արայիկ Պետորսյանը շուրջ 8 ամիս անազատության մեջ մնալուց հետո ազատ էր արձակվել, թեեւ մինչ օրս հանդիսանում  է  մեղադրյալ: «Արայիկ Պետրոսյանին ազատելու որոշման մեջ դատախազը սեւով սպիտակի վրա գրել էր, որ սպանության գործում Արայիկ Պետրոսյանի մասնակցությունն ապացուցված չէ եւ անհապաղ նրան ազատել կալանքից: Նա շարունակում է ապրել Պռոշյանում, աշխատել իր նախկին աշխատավայրում»,-ասաց փաստաբանը: Նորայի Նորիկյանն ասաց, որ որեւէ նորություն չունի գործից, իր պաշտպանյալին երբեւէ չեն կանչել քննչական:

Իսկ թե ինչու այս գործը չի բացահայտվում, Նորայր Նորիկյանը ձեռնպահ մնաց որեւէ կոնկրետ բան ասելուց: «Կան շահագրգիռ ուժեր, որոնք չեն ուզում, որ դա բացահայտվի կամ էլ կատարվում են գործողություններ բացահայտելու համար: Կան հանցագործություններ, որոնք ժամանակ են պահանջում բացահայտելու համար, սակայն եթե իրավասու մարմինները կարողանային ճիշտ հետքի վրա դուրս գալ, ճիշտ վարկածներ առաջ քաշեին, իրական հետքի վրա դուրս գային, այլ իրավիճակ կունենայինք Հրաչ Մուրադյանի սպանության գործում: Նախաքննություն իրականացնող մարմինը, համապատասխան ծառայությունները, սխալ վարկած առաջ քաշելով, դարձրին դոմինանտ եւ գործը մտցրին փակուղի, արդյունքում ունեցանք երիտասարդի մահ, երիտասարդների անարդարացի ազատազրկում, կասկածի մթնոլորտն էլ ավելի խորացավ»,-ասաց փաստաբանը:

Նա վստահ է, որ ցանկացած հանցագործություն, վերջիվերջո, բացահայտվելու է եւ մեղավորները կրելու են արժանի պատիժը, խնդիրը ժամանակի մեջ է: Նորայր Նորիկյանը շեշտեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը եւս վաղ թե ուշ բացվելու է եւ հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության:

Նշենք, որ 2013թ. ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, որն էլ դեպտեմբերի 25-ին վերացվել էր եւ նա ազատ էր արձակվել:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը: Հրաչ Մուրադյանի նախկին գործընկերները եւ ընտանիքի անդամները նշում են, որ սպանության իրական մեղավորը ազատության մեջ է եւ պահանջում են գտնել պատվիրատուին։ Հրաչ Մուրադյանի իրավահաջորդի փաստաբանը բազմիցս կարծիք է հայտնել, որ նախկին գյուղապետի սպանությունը պետք է հետաքննվի ոչ թե որպես առանձին գործ, այլ նախկինում նրա դեմ իրականացված մահափորձերի հետ միասին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ