News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մեծ աղմուկ հանած «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով  բոլոր դատապարտվածներին դատարանն արդարացման վճիռ է կայացրել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում դատարանը քննարկել է  «Մեծ մուրճ» գործով Սահմանադրական դատարանի կողմից կայացրած վճիռը եւ որոշում կայացրել արդարացնել գործով դատապարտված բոլոր՝ 236 մեղադրյալներին։

Նշենք, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել, որ «Մեծ մուրճ»-ի գործով դատավարության ժամանակ տեղի է ունեցել «իրավունքների խախտում» եւ պարտավորեցրել նոր դատավարություն սկսել։

Հիշեցնենք, որ թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր  չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։

Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։

Թուրք գեներալները արդարանում են՝ պնդելով, թե դրանք զուտ ուսումնական վարժանքների համար են նախատեսված եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ