News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով մոտ 1,5 տարի կալանավորված, այնուհետեւ արդարացված «Բաղրամյան» գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանին ապօրինաբար ազատել են աշխատանքից:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը` Հարություն Հարությունյանը:

Նա նշեց, որ ազատ արձակվելուց հետո Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը անհարկի խոչընդոտներ էր ստեղծում նրա՝ աշխատանքի վերականգնվելու հարցում, թեեւ մինչեւ 2017թ պայմանագիր կա Գագիկ Հարությունյանի հետ եւ ըստ օրենքի՝ իրավունք չունեն նրան չվերականգնել աշխատանքում: Այսօր ստացել են Արմավիրի մարզպետի համապատասխան կարգադրությունը, ըստ որի՝ Գագիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից եւ լուծվել է վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը զբաղեցրած պաշտոնից չհամապատասխանելու հիմքով: Հարություն Հարությունյանը տեղեկացրեց, որ կարգադրության հիմքում դրված է ընդունման, հանձնման հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ անցկացված ներքին աուդիտը եւ դրա արդյունքում կազմված հաշվետվությունը, ընդ որում՝ նույն ժամանակահատվածը ստուգվել է երկու անգամ: «Փաստորեն իմ վստահորդին ազատում են աշխատանքից «Աշխատանքային օրենսգրքով» նախատեսված ժամանակից ավել աշխատելու համար»,-ասաց նա: Փաստաբանը նշեց, որ իրենք արդեն իսկ դիմել են Վարչական դատարան՝ վիճարկելով մարզպետի այս կարգադրությունը: Նա ասաց նաեւ, որ Վարչական դատարանում վիճարկման հայցերի վարույթն ընդունվելու դեպքում ինքնին կասեցվում է վարչական ակտի կատարումը: Այսքանով նրանք չեն սահմանափակվի, մտադիր են մարզպետի կարգադրությունը վիճարկել նաեւ վերադասության կարգով ՀՀ վարչապետին:

Հիշեցնենք, որ 2013թ սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել Էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։ Ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկությունները իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։ 1,5 տարի անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել հունվարի 27-ին: Վեց ամիս տեւած քննությունից հետո դատարանը եզրակացրել է, որ որեւէ ապացույց, ողջամիտ կասկած կամ ենթադրություն չի եղել: Գագիկ Հարությունյանը աշխատում է առողջապահության համակարգում 1986թ, իսկ 1994թ առ այսօր՝ որպես գլխավոր բժիշկ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ