News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները սեփական ստով իրենց փակուղի են մտցնում: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Հայաստանի բանակի ցավալի իրավիճակի» մասին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հերթական հայտարարությունը:

«Այն, որ Ադրբեջանի իշխանությունները կատարելագործվում են ապատեղեկատվություն տրամադրելու հարցում, փաստ է: Բայց նաեւ փաստ է, որ նրանց համար ավելի ու ավելի դժվար է խաբել սեփական ժողովրդին»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով, նախկինում, երբ ադրբեջանական գերության մեջ հայեր էին հայտնվում, նրանցից անհապաղ հարցազրույց էին վերցնում եւ հետո քարոզչական նպատակով մատուցվում ժողովրդին: Գերի Անդրանիկ Գրիգորյանի դեպքում ադրբեջանական քարոզչամեքենան ավելի առաջ գնաց եւ որոշեց նրան ներկայացնել որպես «բանակի սարսափներից փախուստի դիմած նկարչի»:

«Այս առիթով Լինքոլնից հրաշալի մեջբերում կա. «Կարելի է մշտապես խաբել ժողովրդի մի հատվածին կամ ամբողջ ժողովրդին՝ որոշ ժամանակ, բայց չի կարելի է մշտապես խաբել ամբողջ ժողովրդին»: Դա Ադրբեջանին է վերաբերում: Այդ երկրի իշխանությունները սեփական ժողովրդին թմրամոլի նման են վերաբերվում՝ մշտապես ավելացնելով ստի չափաբաժինը: Բայց դրանով իսկ նրանք իրենց փակուղի են մտցնում՝ արդյունքում վակուում առաջացնելով»,- ամփոփեց Արկադի Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ