News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նորվեգական «Կրագերո բլադ վեսթմար» թերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Հոդվածում մասնավորապես ներկայացվել է իր կուսակցական գործընկերներին եւ Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգին ուղղված` Կրագերոյի քաղաքապետ Կարե Պրեբեն Հեգլանդի կոչը` ճանաչել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը: Հոդվածում նշվում է, որ ո՛չ Սուլբերգի գործող կառավարությունը, ո՛չ Ստոլթենբերգի նախկին կառավարությունը որեւէ քայլ չեն ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, որը տեղի է ունեցել 1915-1922թթ., երբ 1,5 միլիոն հայեր են սպանվել թուրքական զինվորների կողմից:

Հոդվածի հեղինակը նաեւ մատնանշում է, որ Կրագերոյի եւ՛ գործող, եւ՛ նախկին քաղաքապետերն այցելել են Հայաստան, եւ այս քաղաքը սերտ կապեր ունի հայոց պատմության հետ, քանի որ ԲոդիլԿատարինա Բյորնը, ով հայերին օգնել է տարբեր միջոցներով, ծնվել է Կրագերոյում: 2006թ. հայերը ԲոդիլԿատարինա Բյորնին նվիրված հուշաքար են տեղադրել Կրագերոյի քաղաքապետարանի դիմաց: Բացի այդ, հայտնի նորվեգացի մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը նույնպես մեծապես օգնել է հայերին Ցեղասպանության շրջանում:

Հոդվածում նշվում է նաեւ, որ Նորվեգիայի վարչապետը հրավիրվել էր 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում կայանալիք հիշատակի միջոցառումներին, սակայն նա մերժել է հրավերը: Կրագերոյի քաղաքապետն այդ կապակցությամբ նամակ է ուղարկել Նորվեգիայի վարչապետին`կոչ անելով որպես վարչապետ մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը եւ այդ առիթով հայտարարել, որ Նորվեգիան ճանաչում է կատարվածը որպես ցեղասպանություն:

Հոդվածագիրը նշում է, որ Կրագերոյի քաղաքապետը մի քանի անգամ հարցում է ուղարկել Նորվեգիայի կառավարությանը` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, բայց կառավարությունը չի ցանկացել անդրադառնալ այդ հարցին: Քաղաքապետը Նորվեգիայի նման վերաբերմունքը բնորոշել է որպես «վախկոտություն»:

Նշված է նաեւ, որ Կրագերոյի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006թ. հոկտեմբերի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ