News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագիրը ստեղծվել է Ռուսաստանի դեմ եւ նրա կամքին հակառակ: Այս մասին առցանց մամուլի-ասուլիսի ժամանակ հայտարարեց Սոցիալիստական կուսակցությունից Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյան՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ պատճառով Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագիրը շատ երկրներում չաշխատեց:

«Իսկ որտե՞ղ է աշխատել ծրագիրն աշխատում: Որտե՞ղ են տնտեսական աճը, բարգավաճումը, դինամիկ զարգացումը: Վրաստանո՞ւմ: Ուկրաինայո՞ւմ: Մոլդովայի մասին ընդհանրապես լռում են»,- ասաց Բոդգան Ցիրդյան:

Նա նաեւ հավելեց, որ երկրներին ծրագրում ներգրավում էին՝ օգտագործելով տարբեր գործիքներ, ըստ էության փոխարենը ոչինչ չառաջարկելով: «Ո՛չ ԵՄ-ին անդամակցության հեռանկար, ո՛չ խոշոր ներդրումներ: Նպատակը Մերձսեւծովյան գոտուց Ռուսաստանին դուրս մղելն էր, ներխուժել շուկաներ, իսկ հետո ներքաշել ԵՄ ասոցացման մեջ: Ասոցացման խորհրդի միջոցով երկիրն արտաքինից կառավարելու գործիք է ի հայտ գալիս»,- նշեց մոլդովացի պատգամավորը:

Նրա խոսքով, ե՛ւ Մաքսային միությունում, ե՛ւ Եվրամիության հետ ասոցացման մեջ լինելը բացառվում էր հենց սկզբից: «Դրա հետեւանքով տուժեց Ուկրաինան: Ահա եւ արդյունքը: Բելառուսն ու Հայաստանը Մաքսային միությունում են (ԵՏՄ), Ուկրաինան՝ բաժանման եւ սնանկացման եզրին: Վրաստանը չի կարողանում հաղթահարել ճգնաժամը: Ադրբեջանը Թուրքայի կողմն է նայում, բայց խաղում է նաեւ Ռուսաստանի հետ»,- նշեց Բոգդան Ցիրդյան՝ հավելելով, որ ԵՄ-ն արդեն փորձում է վերանայել «Արեւելյան գործընկերության» հայեցակարգը, բայց առայժմ՝ անարդյունք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ