News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանրապետության nախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ: 2014թ. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի խորհրդարանի լիիրավ անդամակցությամբ, ըստ Սերժ Սարգսյանի, վերահաստատվեց Հայաստանի հավատարմությունը ֆրանկոֆոն արժեքներին, ինչպես նաեւ հանձնառությունը՝ նպաստելու դրանց տարածմանն ու ամրապնդմանը: Անդամակցությունը լայն հնարավորություններ տվեց Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոն մշակույթի տարածման համար:

Նշելով, թե տեղյակ է, որ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որն այս խորհրդանշական տարվա ապրիլի 24-ին ցեղասպանությունների դեմ պայքարի յուրօրինակ վայր է դառնալու, նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի բարձունքից հայ ժողովրդի հետ միասին «այլեւս երբեք»-ի կոչ են հղելու բազմաթիվ երկրների բարձր պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այդ համատեքստում նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահների երեւանյան նիստում ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը:

Ընդգծելով, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը Հայաստանում անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում, նախագահ Սարգսյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որպես մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, համերաշխության եւ արդարության վեհ գաղափարների առաջ մղող կառույց, իր ծանրակշիռ դերակատարությունն ունի ցեղասպանության հանցագործությունը սնող այնպիսի երեւույթների դեմ պայքարում, ինչպիսիք են ռասիզմը, այլատյացությունն ու անհանդուրժողականությունը:

Նախագահը կարեւորել է նաեւ Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը` ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության եւ նշել, որ Հայաստանն իր համեստ մասնակցությունն է բերում միջազգային խաղաղության եւ կայունության պահպանմանն ու դիտարկում է ֆրանսիական զորախմբի կազմում իր հնարավոր մասնակցությունը աֆրիկյան մայրցամաքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ է նշել, որ 2015թ. հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում հյուրընկալելու մեր երկրի ցանկությունը դրական արձագանքի արժանացավ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների կողմից եւ վստահեցրել է, որ Հայաստանը ներդնելու է բոլոր ջանքերը, որպեսզի այն անցկացվի ամենաբարձր մակարդակով:

Հանդիպման մասնակիցներին նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դինամիկ զարգացող այդ հարաբերությունները վկայում են այն մասին, որ առկա է երկուստեք քաղաքական կամք եւ հանձնառություն:

Նախագահը պատասխանել է նաեւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին. Գևորգ Դանիելյան
Քարոզչամեքենան իբր այնքան մեծ հաջողություններ է գրանցել, որ որոշել են, թե իբր…
Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրեր 1915–ի համար. Թուրքիայի նախկին փոխվարչապետ
Իմ պաշտոնավարման օրոք Թուրքիան առաջին երկրներից է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը...
Նիկոլաոս Դենդիասը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս...
Բրիտանացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության…
Ամենաշատ