News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 2 մարքսիստ-լենինիստի կողմից պատանդ վերցված դատախազը հիվանդանոցի ճանապարհին մահացել է հրազենից ստացած վնասվածքից:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ոստիկանների կողմից սպանված երեխայի գործով դատախազն իր աշխատասենյակում պատանդ էր վերցվել DHKP-C-ի (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) 2 անդամի կողմից, ովքեր մի քանի պահանջներ էին ներկայացրել իշխանություններին՝ մերժման դեպքում սպառնալով սպանել դատախազին:

Թուրքական ոստիկանությունը գրոհել է դատախազի սենյակը, որի ընթացքում սպանվել են DHKP-C-ի 2 անդամը, իսկ դատախազը ծանր վիրավորված տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ