News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան եկող ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած եւ գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 միլիոն դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առեւտրային արտահոսքի չափերը շարունակում են պահպանվել:

Ավելին՝ կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առեւտրային գումարների փոխանցման ծավալները շարունակում են աճել: Սա նշանակում է, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից ավելի շատ մարդիկ են ֆինանսական խնդիրների առաջ կանգնում, եւ նրանց օգնության ձեռք են մեկնում Հայաստանում ապրող նրանց հարազատները:

Իսկ այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ ճգնաժամում է գտնվում, ոչ ոք չի հերքում, սակայն առավել վտանգավոր է այն փաստը, որ դրանից դուրս գալու ուղիները չեն երեւում, քանի որ ՀՀ իշխանությունները, ինչպես միշտ, զբաղված են Հայաստանի քաղաքացիների ստեղծած եւ օրեցօր պակասող բարիքները իրար մեջ կիսելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ