Մեքսիկայի հարավարեւելյան Տաբասկո նահանգում բենզինով լի ցիստեռնի պայթյունից զոհվել է 14 մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով լատինաամերիկյան պետության գլխավոր դատախազությանը։
Զոհերի մեծ մասը ստացած այրվածքներից մահացել է հիվանդանոցներում։ Մի խումբ վիրավոր մարդիկ դեռ մնում են բուժհաստատություններում, նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։