Ռազմավիրական ճանապարհը Վրաստանի տարածքում սողանքի պատճառով փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Հյուսիսային Օսիայի ԱԻՆ պաշտոնական կայքը։
«Վերին Լարս» ռուսական սահմանային հսկիչ անցումային մաքսակետի մոտ մի քանի տասնյակ բեռնատար մեքենա է կուտակվել։ Թերեք գետի հունը փակելու հնարավորության կապակցությամբ մասնագետները հսկում են Հյուսիսային Օսիայի տարածքում գետի ջրի մակարդակը։
Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ուժեր։ ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունը վարորդներին խորհուրդ է տալիս մինչեւ իրավիճակի կարգավորվելը խուսափել ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետով հատելու փորձից, քանի որ ճանապարհը մեկ ամսից ավել փակ է լինելու։