Մարտի 31-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 59-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: