Մարտի 31-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան մայրուղու 27-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ճանապարհի աջ մասում գտնվող եզրաքարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: