News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը 08.16-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Աուդի» մակնիշի 67 QQ 001 համարանիշի մեքենան եւ «Իկարուս» մակնիշի 109 ԼT 28 համարանիշի ավտոբուսը:

«Աուդիի» վարորդը` 27-ամյա Է. Գ.-ը, ուղեւորները` 21-ամյա Հ. եւ 23-ամյա Վ. Մ.-ները, 21-ամյա Ս. Ս.-ը, եւ «Իկարուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 69-ամյա Ե. Գ.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ:

«Աուդիում» գտնվողներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր կայուն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ