News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ 5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը կքննի վճռաբեկության կարգով: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, բողոքի քննության առաջին նիստին  հայտարարեց նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը: (ֆոտոռեպորտաժ)

Նշենք, որ դատական նիստին այսօր ներկայացել են տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյանները: Տուժող Տաթեւիկ Հակոբյանը առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել:

Դատական նիստին չի մասնակցում նաեւ դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն:

Դատավորը դատական նիստը հետաձգեց տասը րոպեով, քանի որ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը ուշանում էր, եւ տուժող կողմը չցանկացավ առանց նրա սկսել դատաքննությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Վերաքննիչ բողոքի քննությունից հետո, երբ կիրառվի բաց ռեժիմը, Վարդան Պետրոսյանը ազատության մեջ կլինի:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ