News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզպետի եղբոր մեքենայի վրա ծաղիկներ, սրբապատկեր եւ կանացի պայուսակ դնողը հոգեկան խնդիրներ ունեցող կին է: Ոստիկանությունից  NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ պարզվել է մեքենայի վրա իրեր դրած անձի ինքնությունը, նա ապրում է այդ շենքում, ունի հոգեկան խնդիրներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում այսօր՝ ապրիլի 1-ին, արտառոց դեպք է եղել: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր Infiniti մեքենայի վրա հայտնաբերվել է սրբապատկերի նկար, ծաղիկներ եւ կանացի պայուսակ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Արագածոտնի մարզպետը, ով եւս եղել է դեպքի վայրում: Նա նշեց, որ անլուրջ բան է, որեւէ բան չի կարող ասել այդ մասին: Մարզպետից տեղեկացանք նաեւ, որ իր եղբայրը ամուսնացած է, չի աշխատում:

Տպել
Ամենաշատ