Բաքվում՝ Ադրբեջանի Ռազմածովային ուժերի զինվորական մասերից մեկում, զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է haqqin.az –ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ մարտի 31-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, դանակով զինված երեք քաղաքացիական անձինք անցել են զինվորական մասի ցանկապատով եւ մտել սպառազինությունների եւ զինամթերքի պահեստ։
Համաձայն կայազորային եւ պահակային ծառայության կանոնակարգի՝ իրավախախտներից 2-ին ձերբակալել են, իսկ 3-րդի ուղղությամբ կրակ է հարձակվել։ Վիրավորված քաղաքացին ստացած վերքից հիվանդանոցում մահացել է։
Հարուցվել է քրեական գործ։