News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտներն այսօրվանից մինչեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հերթափոխով պատվո պահակ կկանգնեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նախաձեռնության հեղինակը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, որն այսօր՝ ապրիլի 1-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում ներկա էր արարողության մեկնարկին: (ֆոտոռեպորտաժ)

«Մեր աշակերտներն իրենց լուռ եւ ձիգ կեցվածքով կոգեկոչեն այն զոհերի հիշատակը, որոնց շարքերում կան իրենց տատերը, պապերը, նախահայրերը: Պատվո պահակի մասնակից աշակերտների մոտ կա հուզմունք, ապրումներ, պատմական հիշողություն, կա այստեղ կանգնելու՝ սգով շաղախված հպարտություն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը նշեց, որ արողակարգը կարող է դառնալ ամենամյա եւ դրան մյուս տարի կմասնակցեն նաեւ մարզային դպրոցների աշակերտները:

Նախարարը դեմ չէ, որ պատվո պահակ կանգնելու համար աշակերտները բաց թողնեն դպրոցի դասերը։

«Իհարկե, որոշակի ժամեր իրենք կորցնում են, բայց կարծում եմ՝ արժե նախնիների հիշատակը ոգեկոչելու համար մի օր էլ դասի չնստել: Եթե կարելի է դասի չգնալ հիվանդության պատճառով, չարաճճիություն անել, դասից փախչել, կամ մի օր մեկ այլ անձնական պատճառով դասի չգնալ, որպես հայ, որպես Կրթության եւ գիտության նախարար կարծում եմ, որ կարելի է մեկ օր էլ չգնալ դասի, լինել այս հուշակոթողում եւ մասնակցել այս պատվո արարողությանը»- NEWS.am-ին ասաց նախարարը։

Նշենք, որ աշակերտները պատվո պահակ կկանգնեն ամեն օր մինչեւ ապրիլի 24-ը, առավոտյան 10։00-ից մինչեւ երեկոյան 18։00-ն։ Ամեն օր հերթափոխի պատասխանատուն կլինի մայրաքաղաքի դպրոցներից մեկը, աշակերտները չորս հոգանոց խմբերով միմյանց կփոխարինեն 30 րոպեն մեկ։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ամենաշատ