News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 30-ին՝ երեկոյան, Հյուսիսային պողոտայում մոտ 10 երիտասարդներ ծեծի են ենթարկել 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող, երկու ձեռքերը անդամահատված Արտյոմ Առաքելյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արտյոմ Առաքելյանը:

Նա Հյուսիսային պողոտայում երկու աղջկա հետ զբոսնում էր, երբ լսեց սեռական բնույթի ռեպլիկներ: «Ես մոտեցա, փորձեցի պարզել՝ արդյոք դրանք մեզ էին ուղղված, դրան ի պատասխան,սրանք ինձ հարվածեցին,գցեցին գետնին ու մոտ տասը հոգով սկսեցին դաժանորեն ծեծի ենթարկել,ու չգիտեմ ինչ կլիներ եթե ոստիկանները ժամանակին չմիջամտեին:Տասից յուրաքանչյուրը իր պարտքը համարեց ոտքերով գլխիս մի քանի ուժգին հարված հասցներ»,-ասաց երիտասարդը:

Նա նշեց, որ օգնության հասած ոստիկաններին հաջողվեց միայն նրանցից մեկին բռնել, պարզվել է, որ նա խմած է եղել: Երիտասարդը մտադիր է ամեն ինչ, որպեսզի բացահայտվեն իրեն ծեծի ենթարկողները: Նա սա որակում է որպես խուլիգանական արարք եւ շեշտում, որ այդ տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, որոնք արձանագրած կլինեն միջադեպը:

Այժմ Արտյոմ Առաքելյանի առողջական վիճակը նորմալ է, հարվածներ էր ստացել մարմնի տարբեր հատվածներում՝ գլխի, ձեռքերի, ոտքերի շրջանում: Նա նշեց, որ իրեն ծեծի ենթարկածները մինչեւ 25 տարեկան երիտասարդներ էին:

Ոստիկանությունից էլ NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ