News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 22 մարդու՝ մարտի 31-ին դատարանի դահլիճում պատանդ վերցնելուն առնչություն ունենալու կասկածանքով: Այս մասին գրում է Agence France-Presse-ն իր Twitter-ում:

Այս մասին նշվում է իրավապահ մարմինների զեկուցագրում, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայում 2 մարքսիստ-լենինիստի կողմից պատանդ վերցված դատախազը հիվանդանոցի ճանապարհին մահացել է հրազենից ստացած վնասվածքից:

Ստամբուլում Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ոստիկանների կողմից սպանված երեխայի գործով դատախազն իր աշխատասենյակում պատանդ էր վերցվել DHKP-C-ի (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) 2 անդամի կողմից, ովքեր մի քանի պահանջներ էին ներկայացրել իշխանություններին՝ մերժման դեպքում սպառնալով սպանել դատախազին:

Թուրքական ոստիկանությունը գրոհել է դատախազի սենյակը, որի ընթացքում սպանվել են DHKP-C-ի 2 անդամը, իսկ դատախազը ծանր վիրավորված տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ