News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգի գործարկման առաջին տարվա արդյունքները: Այսպիսով, շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության շրջանակում 2014թ.-ի ապրիլի 1-ից մինչեւ 2015թ.-ի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ ցանց է տեղափոխվել 11350 բաժանորդ:

Ընկերության գործունեության արդյունավետությամբ պայմանավորված՝ 2014թ.-ի ընթացքում ընկերության բաժանորդային բազան շարունակել է աճել: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է մնում բաժանորդների թվաքանակով (մոտ 2,15 մլն՝ 2014-ի տարեվերջի դրությամբ) եւ հպարտ է առանձնանալ որպես առաջատար՝ բջջային ցանցի ամենաընդարձակ ծածկույթով, շարժական հեռախոսակապի բազային կայանների թվով, ծառայությունների մատչելի սակագներով, գրավիչ առաջարկներով եւ բաժանորդների սպասարկման բարձր որակով:

Հիշեցնենք, որ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը բաժանորդին հնարավորություն է տալիս փոխելու բջջային օպերատորին՝ պահպանելով ընթացիկ հեռախոսահամարը: Ծառայությունը գործարկվել է 2014թ.-ի ապրիլի 1-ին՝ նպատակ ունենալով բաժանորդներին տրամադրել բջջային օպերատորի ընտրության ազատություն: Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության միջոցով մեկ այլ բջջային օպերատորի անցում կատարած բաժանորդների թիվն արտահոսքի ընդհանուր ցուցանիշի հարաբերականորեն փոքր մասնաբաժին է կազմում, ինչից հետեւում է, որ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը զգալի ազդեցություն չի ունեցել մրցակցության վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ