News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինան մերժել է Վրաստանին արտահանձնել այդ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավարտել է Վրաստանի արդարադատության նախարարության հայցով Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ ստուգումների անցկացումը»,- նշվում է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ ստուգումների արդյունքում Ուկրաինայի գլխավոր դատախազությունը եկել է եզրակացության, որ Սահակաշվիլիին արտահանձնելու հայցի նպատակը քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումն է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ Վրաստան, որպեսզի նորից ընտրությունների ճանապարհով գա իշխանության: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը «երկիրը հասցրել է աղքատության շեմին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է «ընտանեկան արժեքների երաշխիքներ» մտցնել սահմանադրությունում
«Վրացական երազանքը» մտադիր է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել...
Զուրաբիշվիլին հայտարարել է Եվրախորհրդարանի կողմից Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցի հետ կապված ճնշումների մասին
Ես ասել եմ, որ ոչ մի ճնշման տակ որոշում չեմ կայացնի՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին ճնշման տակ...
Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վրա
Նախագահն իր հիմնավորման խոսքում ուսումնասիրում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Վրաստանին տրված հանձնարարականները և բացատրում այս համատեքստում վետոյի կիրառումը...
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը ՌԴ-ի հետ սերտ կապերի մեջ, որը հիբրիդային պատերազմ է սկսել երկրի դեմ
Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարող կուսակցությանը...
Վրաստանում կփոխվի պաշտպանության նախարարը
Ավելի վաղ տեղի էր ունեցել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության...
Իրակլի Կոբախիձեն ներկայացվել է որպես Վրաստանի վարչապետի թեկնածու
Կառավարող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի թեկնածությունը առաջադրել է կուսակցության համագումարը...
Ամենաշատ