News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բազում գյուղի տներից մեկում հայտնաբերված 59-ամյա տղամարդը մահացել է իր մահով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բազումի գյուղապետ Սրբուհի Հարությունյանը:

Նա նշեց, որ տղամարդու մոտ առկա էր հաշմանդամություն, երկու ոտքերը կտրել էին: Նա ապրում էր միայնակ, ամուսնալուծված է, կնոջ եւ երեխաների մասին որեւէ տեղեկություն չունեն: Գյուղապետից նաեւ տեղեկացանք, որ վերջին ամսվա ընթացքում մահացողի ինքնազգացողությունը բազմիցս վատացել է, մի քանի անգամ «Շտպաօգնություն» են կանչել եւ այլն: Նա չէր աշխատում, ապրում էր թոշակով եւ նպաստով, ինքն էր իրեն խնամում, հակում ուներ ալկոհոլի նկատմամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Բազում գյուղի տներից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Նա 59 տարեկան էր, այդ տնակի բնակիչն էր, ապրում էր միայնակ:

Թե ինչ հանգամանքներում է մահացել տղամարդը, դեռ հայտնի չէ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ